Ղազինյանը չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Ղազինյանը չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանը չի ընտրվել խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացրել է Ղազինյանի կենսագրությունը։ Ղազինյանը պատասխանել է հարցերին։ Քննարկման արդյունքում Արթուր Ղազինյանը 4 կողմ, 5 դեմ ձայներով չի ընտրվել։

Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորները։

Հանձնաժողովն արտահերթ նիստում հաստատել է իր գործունեության աշխատակարգը:

Ըստ Դոնթի բանաձևի, ընդդիմադիր խմբակցությունը նոր թեկնածու պետք է առաջդրի 5-օրյա ժամկետում:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---