ԵՄ չափահաս բնակչության 70%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ![]() 1 սեպտեմբերի 2021 - 10:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ չափահաս բնակչության 70%-ը կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել։ Այդ մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ «ԵՄ չափահաս բնակչության 70%-ն ամբողջապես պատվաստված է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շատերին, որոնք հնարավոր դարձրին այդ մեծ ձեռքբերումը։ Բայց պետք է առաջ շարժվենք»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա նաև նշել է, որ եվրոպացիների ավելի մեծ քանակ պետք է պատվաստվի։ Բացի այդ, ԵՄ-ն պետք է օգնի աշխարհի մյուս երկրներին պատվաստել իրենց բնակչությունը։ Կորոնավիրուսի դեմ ԵՄ զանգվածային պատվաստումները մեկնարկել էին 2020-ի դեկտեմբերին։ Ընդհանուր առմամբ ԵՄ-ն 4,6 մլրդ դեղաչափ տարբեր պատվաստանյութեր է գնել, որից կեսից ավելին՝ 2.4 մլրդ դեղաչափը, ձեռք է բերել Novavax, Sanofi-GSK, Johnson & Johnson, AstraZeneca, CureVac և Moderna ընկերություններից։ Ռուսական «Սպուտնիկ V»-ին դեռ ուսումնասիրության փուլում է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |