Ադրբեջանցիները քանդել են Մեծ թաղերի XIX դարի Մակունի կամուրջը 1 սեպտեմբերի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում գտնվող Մակունի կամուրջը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Caucasus Heritage Watch-ը՝ Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը։ 1890 թվականին կառուցված Մակունի փոքր կամուրջը կառուցված էր Իշխանագետի վտակներից մեկի վրա։ Դա տեղի է ունեցել ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ են վկայում կազմակերպության ներկայացրած արբանյակային լուսանկարները։
Կամուրջը քանդվել է Ադրբեջանի հսկողության տակ անցած այդ հատվածում ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում։ Նշվում է, որ կառույցը դժվար է տարբերակել արբանյակային լուսանկարներում դրա փոքր չափերի պատճառով, սակայն CHW աղբյուրները հաստատել են փաստը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ Այս մասին հայտնել էր monumentwatch.org –ը։ Դեռևս 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիս ամսին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության տարածած տեսանյութից երևում էր, որ հուշահամալիրի տարածքում բացակայում է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, սակայն հուշահամալիրը ամբողջությամբ ավերված չէր։ Իսկ արդեն 2021թ. հուլիսին արբանյակային լուսանկարներից երևում է, որ հուշահամալիրի տարածքը գրեթե ամբողջովին ավերված է։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |