Թանդիլյանին Արցախի սոցապ նախարարի պաշտոնում կփոխարինի Արմինե Պետրոսյանը![]() 1 սեպտեմբերի 2021 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Մանե Թանդիլյանին Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում կփոխարինի Արմինե Պետրոսյանը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Մանե Թանդիլյանն ազատվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թանդիլյանն ավարտում է պաշտոնավարումը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |