ԳՇ պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցներին![]() 1 սեպտեմբերի 2021 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։ Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակիցներին հորդորել է հավաքից առավելագույն գիտելիք և հմտություններ քաղել, կատարել հրամկազմի հրամաններն ու լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ իրենց վերապահված գործառույթներին։ Եռամսյա հավաքը մեկնարկել է օգոստոսի 25-ին։ Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժություններին ներգրավելիս оրենքը խիստ սահմանափակ է հաշվի առնում կամ գրեթե հաշվի չի առնում կոնկրետ կատեգորիայի անձանց ընտանեկան հանգամանքները. ընտանեկան պայմաններից ելնելով՝ զորահավաքային զորակոչից ազատվում են միայն նրանք, ովքեր ունեն չորս և ավելի երեխա։ Առաջարկվում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |