Հայաստանի ազգային ավիաընկերությունը կկոչվի Fly Arna![]() 1 սեպտեմբերի 2021 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ու Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունը, հայտարարել են, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կկոչվի Fly Arna: Անվանումն ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից, 2021-ի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից, տեղեկացնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Բոլոր առաջարկների համապարփակ քննարկումներից հետո որպես ավիաընկերության անունն ընտրվել է Fly Arna։ Arna բառը ստացվել է Armenian National Airlines անվանումից՝ համատեղելով ARmenian բառի առաջին երկու տառերը, National և Airline բառերի առաջին տառերը: «Չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, մենք վստահ ենք, որ Fly Arna-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կբերի մեր պետությանը և ժողովրդին», - նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ասել է. «Նոր անունը, մեր համոզմամբ, արտացոլում է Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք՝ ընդգծելով մեր համատեղ ձեռնարկության՝ հանրային շահի առաջնահերթության հանձնառությունը»: Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի օդանավ շահագործողի վկայականի (AOC) ստացման համար: 2021 թվականի հուլիսին ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |