Կալուգա-Երևան չվերթերը երկարաձգվել են մինչև 2022-ի մարտի 25-ը

Կալուգա-Երևան  չվերթերը երկարաձգվել են մինչև 2022-ի մարտի 25-ը

PanARMENIAN.Net - «Ազիմուտ» ավիաընկերությունը երկարաձգել է Կալուգայից Երևան ուղիղ չվերթերի իրականացումը մինչև 2022-ի մարտի 25-ը։ Տվյալ պահին տոմսերի վաճառքը բաց է նոյեմբերի 5-ից մինչև մարտի 25-ը ժամանակահատվածի համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Չվերթերը վերսկսել են 2021-ի հունիսին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանափակումների չեղարկումից հետո։

Այս ընթացքում չվերթերն իրականացվում են շաբաթական 1 անգամ՝ ուրբաթ օրերը։

2020-ի մարտին ավիահաղորդակցությունը Կալուգայի և Երևանի միջև դադարեցվել էր պանդեմիայի պատճառով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---