Գազով մեքենաների ստուգման ու տեղադրման պահանջներ կարող են սահմանվել![]() 1 սեպտեմբերի 2021 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկվում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները, ուժը կորցրած ճանաչելով գործող կարգավորումները: Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։ Նպատակը գազաբալոնային ավտոմեքենաների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելն է։ Նշվում է, որ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներում կարող են տեղադրվել և վկայագրվել հետևյալ տեսակի գազաբալոնները. 1) պողպատե անկարան (1-ին տիպ), 2) մետաղական միջնաշերտով և միջնաշերտի գլանային մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով (2-րդ տիպ), 3) մետաղական միջնաշերտով և միջնաշերտի ամբողջ մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով (3-րդ տիպ), 4) ոչ մետաղական միջնաշերտով և միջնաշերտի գլանային մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով և մետաղական միջադիր տարրերով (4-րդ տիպ), 5) հեղուկացված նավթային գազի: Այն գազաբալոնները, որոնց արտադրության կամ վկայագրման ամսաթվից հետո անցել է դրանք վկայագրելու ժամանակահատվածին հավասար կամ ավելի ժամանակ, մինչև ավտոտրանսպորտային միջոցում տեղադրելը, ենթակա են պարտադիր վկայագրման: Ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որն անհրաժեշտության դեպքում, այդ թվում` նաև դրանց տեխնիկական սպասարկումների, նորոգումների կամ փակ շինությունում պահելու ժամանակ կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից: Փականները պետք է համալրված լինեն խողովակաշարի խզման կամ մեխանիկական վնասվածքների դեպքում գազաբալոնից գազի հոսքի դադարեցման, ինչպես նաև բարձր ճնշման առկայության դեպքում ճնշումն իջեցնող սարքվածքով: Մետաղական գազամուղները պետք է պատրաստված լինեն պողպատյա կամ պղնձյա անկար խողովակներից: Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |