ՌԴ-ն ու ՀՀ-ն ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման նոր համաձայնագիր են քննարկում![]() 2 սեպտեմբերի 2021 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծ են քննարկում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը: Նա նշել է, որ նման նախագծեր քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ, իսկ ՌԴ և Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացման փուլում է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանի և Տաջիկստանի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի ապրիլի 27-ին: «Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի, ՌԴ և Ղազախստանի միջև համաձայնագրերի գործնական իրականացման աշխատանքը»,-ասել է Գրեխովը: ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի ուժերի և միջոցների կազմում ընդգրկված է ավիացիոն 19 զորամաս, զենիթահրթիռային զորքերի 38 ստորաբաժանում, ռադիոտեխնիկական զորքերի 15 ստորաբաժանում, ՀՕՊ-ի 9 բրիգադ և ռադիոէլեկտրոնային պայքարի 3 ստորաբաժանում: Հայաստանի ու Ռուսաստանի միջև ԱՊՀ շրջանակում գործում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Photo. Ria Novosti Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |