Զատուլին․ ՌԴ-ն թույլ չի տա հայ ժողովուրդն անպատիժ ստորացվի իր պատմական հողում![]() 2 սեպտեմբերի 2021 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նամակ է հղել «ՊրոԱրցախ» ֆորումի մասնակիցներին, որտեղ նշել է՝ Ռուսաստանը թույլ չի տա, որ հայ ժողովուրդն անպատիժ կերպով ստորացվի իր պատմական հողում: «Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետությանը, որ չնայած բոլոր խոչընդոտներին, դուք այսօր հավաքվել եք միասին: Եթե հիշում եք, ես պատիվ եմ ունեցել մի քանի տարի առաջ ձեր ֆորումում շարադրելու իմ պատկերացումներն Արցախի Հանրապետության անկախության վերաբերյալ: Կարծում եմ, որ անցյալ տարվա պատերազմը Արցախում չպետք է տեղի ունենար, որ ռուս և հայ ժողովուրդները շատ բան կորցրեցին այդ արյունալի հակամարտության արդյունքում։ Իհարկե, ոչ հավասարապես: Բայց Ստեփանակերտում և Երևանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, պետք է իմանան, որ անհանգստացած Ռուսաստանը թույլ չի տա, որ հայ ժողովուրդն անպատիժ կերպով ստորացվի իր պատմական հողում: Դրա գրավականը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում»,-ասվում է նամակում: Զատուլինը հույս է հայտնել, որ ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։ Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյա տարեդարձը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |