ԲՏԱ նախարարը՝ իշխանության՝ Արցախ չգնալու մասին․ Քաղաքական որոշում էր![]() 2 սեպտեմբերի 2021 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով հարցին, թե ինչու բարձրագույն իշխանությունն Արցախի անկախության 30-րդ տարեդարձին ԱՀ-ում , նշել է, որ այդպիսի որոշում է կայացվել, գրում է «Հետքը»։ «Ուրեմն, որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում ա կայացվել էդ ձևով անել։ ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձև անել»,- ասել է նա։ Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը նշում է Անկախության օրը։ 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ու Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանին հռչակվեց Արցախի անկախությունը ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի սահմաններում: ՀՀ-ից Արցախ է մեկնել խորհրդարանական պատվիրակություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |