Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակ է բացվել![]() 2 սեպտեմբերի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, Ստեփանակերտում բացվել է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը ներկաներին շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ և հատկանշական համարել Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում գրասենյակի բացումը, գրում է Արցախպրեսը։ «44-օրյա պատերազմից հետո մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, երբ կան բազում մարտահրավերներ, որոնց լուծման ուղիները շատ դժվար են: Կարելի է առանձնացնել մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած 3 հիմնական մարտահրավե. անվտանգության, ԱՀ կարգավիճակի հարցերը և բարոյահոգեբանական վիճակի հաղթահարումը: ՀՅԴ-ն իր բոլոր աշխարհասփյուռ կառույցներով ախտորոշել է հիմնական մարտահրավերները և պատրաստ է իր բոլոր կարողությունները ի սպաս դնել հայրենիքի փրկության ուղղությամբ», - ասել է Մոսիյանը: Ելույթ են ունեցել նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |