Դասագրքերի վարձավճարները հաստատվել են

Դասագրքերի վարձավճարները հաստատվել են

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուս.տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիները՝ տարեկան վարձավճարով:

Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուրի համար վարձավճարը սահմանված է 280-550 դրամի չափով` ըստ դասարանների և առարկաների, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատված սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում բոլոր սովորողները դասագրքերը ստանում են անվճար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---