ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կազմը համալրվել է նոր փոխդեսպանով![]() 2 սեպտեմբերի 2021 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Փոխդեսպան Չիպ Լեյթինենը համալրել է Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Նա վերջերս է ժամանել Հայաստան։ «Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |