Կաթողիկոսն այցելել է Արմեն Չարչյանին![]() 2 սեպտեմբերի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն սեպտեմբերի 1-ին այցելել է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին: Այդ մասին հայտնել է պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, գրում է «Երկիր Մեդիան»։ «Հանդիպումը տևել է մեկ ժամ, ես ներկա եմ եղել հանդիպմանը»,- նշել է պաշտպանը։ Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար: Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 24-ին: Չարչյանի մոտ ախտորոշված է սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |