Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլին»![]() 2 սեպտեմբերի 2021 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Պաշտոնական կայքում հրապարակվել է մասնակից երկրների ցանկը։ Մրցույթին մանակցելու է 19 երկիր։ ՀՀ-ից բացի մասնակիցների թվում են՝ Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Ուկրաինան: Մրցույթը կկայան դեկտեմբերի 19-ին Փարիզում։ Հայաստանը դեռ չի հրապարակել մրցույթում իր մասնակցի անունը։ 2020 թվականին Հայաստանը չի մասնակցել մրցույթին 44-օրյա պատերազմի պատճառով։ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարավեց մասնակցությունից, թեև մասնակիցն ընտրվել էր։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |