Միրզոյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության հարթություններում գործակցության խորացմամբ 3 սեպտեմբերի 2021 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր 3՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական ու մարդկային հարթություններում գործակցության խորացմամբ։ Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ և վերջինիս գործադիր մարմինների հետ ծրագրային փոխգործակցության շարունակականությունը, հատկապես՝ Հայաստանի հետ գործակցության ծրագրի շրջանակում։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Կողմերն անդրադարձ են կատարել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈւ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը: Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Օգոստոսի 27–ի երեկոյան ճանապարհը բացվել է։ Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |