Ակբա բանկը 63-րդ մասնաճյուղն է գործարկել 3 սեպտեմբերի 2021 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը Մազմանյան 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը, որը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը: «Մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի մոտ և հասանելի լինելու նպատակով մենք շարունակում ենք զարգացնել Ակբա բանկի մասնաճյուղային ցանցը: «Գարաժ մոլը» Երևանում բանկի 19-րդն մասնաճյուղն է, իսկ ամբողջ ցանցում՝ 63-րդը: Մենք միտված ենք աշխատել միմիայն առաջ տրամաբանությամբ և ինչպես միշտ կկատարենք առավելագույնը՝ մեր հաճախորդներին բանկային բարձրակարգ ծառայություններ տրամադրելու նպատակով»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բացման կապակցությամբ «Գարաժ մոլ» մասնաճյուղում մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար. • 12-24 ամիս ժամկետով Դասական ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 9.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 4.05% (0.3%-ով բարձր), իսկ 10 և ավելի ամիս ժամկետով Ընտանեկան ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 8.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 3.55% (0.3%-ով բարձր), • Առաջին տարում Visa Classic քարտերը կսպասարկվեն անվճար, • Առաջին տարում American Express Cashback քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով, • Դրամական միջոցների գրավադրմամբ American Express Blue քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով, • ՀՀ դրամով Express Business վարկերը կտրամադրվեն 10.5-12.2% անվանական տոկոսադրույքով, • «Գարաժ մոլ» մասնաճյուղում վճարային քարտերի սպասարկման և/կամ առցանց սպասարկման պայմանագիր կնքող իրավաբանական անձանց հիմնադիրների և տնօրենների համար Visa Business և ArCa Business քարտերը կսպասարկվեն անվճար:
Բանկի «Գարաժ մոլ» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |