Կարապետյանն ընդունել է ՌԴ ՊՆ ռազմական մասնագետների պատվիրակությանը 3 սեպտեմբերի 2021 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը: Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ գործակցության շրջանակում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |