Մուրադովն այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցուն 3 սեպտեմբերի 2021 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Մուրադովը ծանոթացել է նրա առողջական վիճակին, տեղեկացնում է Արմենպրեսը Ռուսաստանցի խաղաղապահների Telegram-ալիքին հղումով: «Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների և ընտանիքի անդամների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Մարտակերտի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Արցախի Քննչական կոմիտեն գործն ընդունել էր վարույթ։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |