Գրիգորյան․ ՀՀ-ն պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը

Գրիգորյան․ ՀՀ-ն պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը

PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լուսակերտում հայաստանյան մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

«Սահմանազատման և սահմանագծման որևէ աշխատանք այս պահին չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծվի այդ աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը նույնպես հնարավորինս արագ լուծենք»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը և անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել էր, որ սահմանազատումն Ադրբեջանի հետ պետք է օր առաջ սկսել, բայց սահմանային իրավիճակը լրջագույն խոչընդոտ է։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---