ՀՀ է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ AstraZeneca-ի 27,500 դեղաչափ 3 սեպտեմբերի 2021 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Հայաստան է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ AstraZeneca պատվաստանյութի 27,500 դեղաչափ։ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան։ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում պաշտոնապես ընդունել են նվիրատվությունը։ «Լիտվայի նվիրաբերությունը և ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների գործարկումը «Եվրոպայի Թիմ» մոտեցմամբ ներշնչված՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, ԵՄ պատվիրակության և ՀՀ պետական մարմինների միջև համագործակցության մարմնավորման շատ վառ օրինակ է։ ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար և հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի, Հայաստանում նորից տարածվող, Covid-19 վարակի դեմ պայքարում։ Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։ Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4892-ը` մահվան ելքով: Սեպտեմբերի 2-ի դրությամբ պատվաստվել է 293, 955 քաղաքացի։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |