ԱԻՆ-ի ուժեղ երկրաշարժի թեմայով ցուցադրական վարժանքն անցել է ԱԹՍ-ների և ռոբոտի կիրառմամբ 4 սեպտեմբերի 2021 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ-ը «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով տարվա ամենամեծ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունն է անցկացրել: Փրկարարական աշխատանքները միաժամանակ ծավալվել են մի քանի տեղամասում: Գործի են դրվել նաև ԱԹՍ-ներ և ռոբոտ: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետախուզական, որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը ներգրավված է եղել 152 փրկարար ծառայող, ՃԿՊԱ 26 ուսանող և 20 միավոր տեխնիկա: Ներգրավված են եղել Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Գործողությունների ընթացքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում Իրանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանությունների ու տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչները: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |