Արարատի մի քանի գյուղի բնակիչներ փակել են ճանապարհը՝ բողոքելով խաղողի մթերումից![]() 4 սեպտեմբերի 2021 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղի բնակիչներ՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են ճանապարհը՝ կապված խաղողի մթերումների հետ, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Խաղողագործները պահանջում են մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում։ Ավելի վաղ կառավարության նիստում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ այլևս չեն լինի խաղողագործներ, որոնք չեն կարողանալու իրացնել իրենց խաղողը: Նա Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին ասաց, որ պետք է աշխատել այս ուղղությամբ, որ չլինեն այդ հարցի հետ կապված փակված փողոցներ, ակցիաներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |