ՌԴ-ում դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել 4 սեպտեմբերի 2021 - 14:47 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Մոսկվայում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել։ Փորձագետները սպանվածի մոտ սեռական հակվածության շեղում են արձանագրել՝ մանկապղծության տիպով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված բռնության և խոշտանգման քրգործի շրջանակում կատարվել է 2 հոգեբուժական և 1 լեզվաբանական փորձաքննություն։ Արդյունքները հաստատել են, որ տղամարդը մանիպուլացիայի է ենթարկել շրջապատի անձանց սպառնալիքների և բռնության միջոցով, և որ նրա դուստրերը լիակատար նյութական և բարոյական կախվածության մեջ են եղել հորից։ Փորձաքննության շրջանակում հարցաքննվել են Խաչատուրյանի հարևանները, հարազատները, բուժհաստատության աշխատակիցները, որտեղ նա բուժվել է, նրա դուստրերի ընկերները, մոտակա խանութների աշխատակիցները, նաև ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը։ Պարզվել է, որ Միխայիլ Խաչատուրյանը ֆիզիկական և սեռական բռնություն է կիրառել։ Փորձագետները եկել են եզրակացության, որ Խաչատուրյանի դուստրերը մշտական սթրեսի մեջ են եղել, լիակատար կախվածություն են ունեցել հորից, հարազատները նրանց չեն սատարել և աղջիկները վախեցել են սեփական և քույրերի կյանքի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատուրյան քույրերին պաշտոնապես տուժած են ճանաչել նրանց հոր կողմից բռնության գործով։ Խաչատուրյան քույրերը սպանել են հորը 2018-ի հուլիսի 27-ին։ Քննությունը պարզել է, որ հայրը նաև սեռական բռնության է ենթարկել դուստրերին։ ՌԴ Գլխավոր դատախազությունը պահանջում էր վերաորակավորել մեղադրանքը անհրաժեշտ ինքնապաշտպանության, սակայն հետո հաստատել էր մեղադրական եզրակացությունը սպանության գործով։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |