ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ․ Գառնիում հարսանիքի ժամանակ ռաբիս չի հնչել![]() 6 սեպտեմբերի 2021 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման վերաբերյալ, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել համացանցում։ ՊՈԱԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։ «Տարածվել է նաև շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրև հնչել է միջոցառման ժամանակ։ Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ն արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին և ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» և «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։ Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում», ասվում է պարզաբանման մեջ։ Զբոսաշրջության կոմիտեն, անդրադառնալով երևույթին, իր հերթին հայտարարել է, որ այս խնդրի շուրջ լայն քննարկումներ են նախաձեռնելու համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու նպատակով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |