Կարապետյան․ Մեզանից բացի ոչ ոք չի պաշտպանի մեր երկիրը![]() 6 սեպտեմբերի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եռամսյա հավաքների մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մեզանից բացի ոչ ոք չի պաշտպանի մեր երկիրը և կոչ արել վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնել։ «Անհրաժեշտության դեպքում պետք է կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում օգնող են։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»,- ասել է նա։ ՊՆ ղեկավարը «Զինուժ մեդիայի» եթերում նշել է, որ ՀՀ զինված ուժերը սահմանների անվտանգության երաշխավորներն են և նրանց մարտական պատրաստությունից է կախված երկրի ապագան: Պաշտպանության նախարարը հետևել է մարզումների ընթացքին։ 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարված է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Եռամսյա հավաքին ներգրավվել է ընդհանուր 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |