Ղազինյանը կրկին առաջադրվել է և չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի տեղակալի պաշտոնում![]() 6 սեպտեմբերի 2021 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը կրկին Արթուր Ղազինյանի թեկնածությունն է ներկայացրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նա կրկին չի ընտրվել։ Հարցը կրկին քննարկման էր դրվել հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ այդ պաշտոնն ընդդիմության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի: Նա առաջարկել է ընդդիմության շրջանում նոր թեկնածություն փնտրել՝ նշելով, որ հակառակ դեպքում իրենք կարող են 5 օրը մեկ նիստ գումարել և մերժել Ղազինյանի թեկնածությանը: Արթուր Ղազինյանի թեկնածությունը մեկ անգամ արդեն առաջադրվել էր այդ պաշտոնում, սակայն, նա չէր ընտրվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |