ՀՀ-ում գրանցվել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը 6 սեպտեմբերի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում օգտագործման համար, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութն ունի բարձր անվտանգություն և արդյունավետություն, ինչը վկայում են պատվաստման արդյունքները մի շարք երկրներում»,-ասել են հիմնադրամում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ ներկայացված տվյալների, Արգենտինայի Բուենոս Այրես գավառում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի կիրառման արդյունավետությունը գնահատվել է 78.6-83.7% տարեցների շրջանում, իսկ Պարագվայում՝ զանգվածային պատվաստման պայմաններում արդյունավետությունը կազմել է 93.5%։ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում Sputnik-V, AstraZeneca և չինական արտադրության Sinopharm պատվաստանյութերը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |