Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի անվտանգ բերքահավաքը

Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի անվտանգ բերքահավաքը

PanARMENIAN.Net - Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին՝ խաղողի բերքահավաքի ժամանակ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ խաղողի այգիները գտնվում են շփման գծի հարևանությամբ, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անվտանգության ապահովման աշխատանքները կշարունակվեն երկու շաբաթ»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը։

Խաղողի բերքահավաքը սկսվել են Խրամորթ գյուղից: Հավաքված առաջին բերքն ուղարկվել է Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի երեխաներին:

«Այսօր սկսել ենք բերքահավաքը և խաղող ենք բերել մեր երեխաների համար։ Խաղաղապահներն ապահովել են մեր անվտանգությունը։ Առաջին բերքը մենք որոշել ենք կիսել մեր մանկատան հետ»,-ասել է գինու գործարանի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը։

2021-ի գարնանը ռուս սակրավորները մաքրել էին տեղանքը չպայթած զինամթերքից՝ ապահովելով անվտանգ աշխատանքները խաղողի այգիներում, ինչպես նաև բերքահավաքը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---