Էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն` Երևանում 7 սեպտեմբերի 2021 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրական ինքնագնացների վարձույթի BusyFly ծառայությունը դուրս է եկել Հայաստանի շուկա՝ աշխատանքը սկսելով Երևանում։ Ընկերությունը ներդրել է մոտ $100,000 և մտադիր է վարձույթ բացել նաև այլ քաղաքներում։ Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, գրում է RB.ru-ն։ Սկզբնական փուլում Երևանում հասանելի կլինի Ninebot Kickscooter MAX տիպի 100 ինքնագնաց։ Ընկերությունը մտադիր է առաջիկայում դրանց քանակն ավելացնել մինչև 500։ Օգտատերերին կառաջարկվի սակագների առնվազն 5 տարբերակ, գինը կախված կլինի արագությունից և ժամանակից՝ հասանելի են կես ժամ և 1 ժամ տևողությամբ տարբերակներ։ Վարձույթի նվազագույն գինը կկազմի սկսած 30 դրամից մեկ րոպեի համար։ Ինքնագնացի միանգամյա ակտիվացումը կարժենա 100 դրամ: Երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 25 կմ/ժ է: Ինքնագնացները կարելի է կայանել քաղաքային և մասնավոր հեծանվակայանատեղիներում։ Երևանում ծառայությունից հնարավոր կլինի օգտվել հավելվածի միջոցով, որը կարելի է ներբեռնել AppStore-ից և GooglePlay-ից: Էլեկտրական ինքնագնացների վարձույթի BusyFly ռուսական ընկերությունը հիմնվել է 2018 թվականին: Ներկայումս ծառայությունը գործում է 10 երկրում (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իտալիա, Կիպրոս, Ադրբեջան, Բելառուս, Իսպանիա, Ուկրաինա, Ղազախստան) եւ աշխարհի 69 քաղաքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |