Մուրադովն ավարտում է իր առաքելությունն Արցախում![]() 7 սեպտեմբերի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ավարտում է իր առաքելությունը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Սեպտեմբերի 6-ին Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գծում, ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ստորագրած եռակողմ հայտարարության։ Սակայն, Ադրբեջանը մինչ օրս դեռ չի ստորագրել խաղաղապահների մանդատը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |