Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել Քաշաթաղի շրջանում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել Քաշաթաղի շրջանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել Քաշաթաղի շրջանում։ Մարտավարական զորավարժությունները կուղեկցվեն մարտական հրաձգությամբ, գրում է Haqqin.az-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով։

Զորավարժությունների հիմնական նպատակը փոխգործակցության կատարելագործումն է և մարտական համադրումը մարտական գործողությունների ժամանակ, այդ թվում հրամանատարների շրջանում՝ ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը։

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է հատկացվում արդիական ռազմատեխնիկայի և ռազմական այլ միջոցների կիրառմանը ռելիեֆային բարդ պայմաններում։

44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանն արդեն բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---