«Հայաստան» խմբակցությունը 3-րդ անգամ կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը![]() 7 սեպտեմբերի 2021 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցությունն արդեն 3-րդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնին կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»: Իշխող մեծամասնությունն արդեն երկու անգամ մերժել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին: Որպես հիմնավորում ՔՊ-ականները նշում են, թե վերջինս հեռու է ռազմական գործից։ Ըստ Դոնթի բանաձևի՝ այդ պաշտոնն ընդդիմության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի: «Իրենք ամեն ինչ էլ կարող են ասել, մենք վստահ ենք, որ Արթուր Ղազինյանը լավագույնս կիրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի գործառույթները»,-ասել է Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ականներին: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Արթուր Ղազինյանի կրկին չընտրվելու դեպքում թեկնածուն փոխվի կամ զիջվի «Պատիվ ունեմին»՝ Արծվիկ Մինասյանն ասել է. «Մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ»: Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |