2 հայ գերի է վերադարձվել ՀՀ՝ Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցու դիմաց 8 սեպտեմբերի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 2 հայ գերի․ վարորդ Արթուր Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը, որոնք մոտ երկու ամիս առաջ էին կորել Սյունիքում՝ Սև լճից ձախ, Իշխանասարի տարածքում, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Երևանն էլ Բաքվին է փոխանցել երկու շաբաթ առաջ Արցախում՝ Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին։ Այս տեղեկությունն Ազգային անվտանգության ծառայությունն Արմենպրեսին էր հայտնել։ Տոռոզյանն ու Նալբանդյանը մոլորվել էին՝ մարտական հերթապահություն իրականացնողներին սնունդ տանելիս։ Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն, մառախուղն էր պատճառը եղել։ Պաշտոնական գերատեսչությունները որևէ տեղեկություն չէին հայտնում նրանց կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին, Գյումրեցի Նալբանդյանն ու գորիսեցի Տոռոզյանը Երևան վերադարձել են սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան։ Հայ գերիներին Երևան վերադարձնելու համար Բաքու էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի իր առաքելությունն ավարտող Ռուստամ Մուրադովը։ Ադրբեջանը չի հայտնում իր մոտ եղած հայ գերիների թիվը։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող հաստատված գերիների թիվը 60 է, վարկած կա ևս 110 հոգու գտնվելու մասին։ Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 106 գերի է վերադարձրել։ Վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին ականապատ որոշ դաշտերի քարտեզները փոխանցելուց հետո։ Օգոստոսի 22-ին Սև լճի մոտակայքում էր մոլորվել նաև զինծառայող Արթուր Դավիդյանը։ Ավագ լեյտենանտը, ըստ Պաշտպանության նախարարության, առանց հրամանատարի թույլտվության դուրս էր եկել մշտական տեղակայման վայրից, հետո նրա հետ կապը կորել է։ Նրա մասին էլ ոչ մի տեղեկություն շաբաթներ շարունակ չի հաղորդվում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» |