Համայնքների խոշորացումը կշարունակվի․ 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք 8 սեպտեմբերի 2021 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Համայնքների խոշորացման գործըթնացը կշարունակվի՝ 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք։ Գործադիրը հավանություն է տվել խոշորացման ծրագրին՝ օրենսդրական փաթեթը կուղարկվի Ազգային ժողով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ խոշորացման գործընթացի ավարտին կունենանք 77 համայնք։ Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքական որոշումը կայացված է և պետք է գնալ այդ ճանապարհով։ Նա նշել է, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են։ «Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին»,- նշված է որոշման հիմնավորման մեջ: Արագածոտնի ու Կոտայքի մարզերում յուրաքանչյուրում ստեղծվելու է 5 համայնքային փունջ, Արմավիրի մարզում՝ 7-ը, Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում ստեղծվելու են յուրաքանչյուրում 4 համայնքային փնջեր, Վայոց ձորում՝ 3-ը, իսկ Տավուշում` մեկ համայնքային փունջ։ Համայնքների խոշորացման գործընթացը սկսվել էր 2016-ին, սակայն 2018-ից հետո կանգ էր առել։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |