Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինտեխնիկայի 4 շարասյաուն են ուղեկցել![]() 8 սեպտեմբերի 2021 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը պարեկային հսկողություն է իրականացրել 3 երթուղիով՝ Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի շինարարական տեխնիկայի 4 շարասյուն՝ Մատաղիս – Գետավան – Վանք և հակառակ ուղղությամբ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի շառայությունը։ Խաղաղապահների ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են տեղանքների և օբյեկտների ականազերծումը։ Մեկ օրում չպայթած զինամթերքից 2 հա տարածք է ականազերծվել։ Ռուս խաղաղապահները, որոնք տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմի հետո, 27 դիտակետում շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |