Գորիսի քաղաքապետ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին![]() 8 սեպտեմբերի 2021 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այդ մասին ասել է Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Առուշ Առուշանյանն ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները դաշինք են կազմել, դաշինքը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը», - նշել է պաշտպանը։ Թե ինչպես են պատկերացնում Առուշանյանի մասնակցությունն այս ընտրություններին այն պայմաններում, երբ վերջինս կալանքի տակ է, փաստաբանն ասել է, թե խնդիրներ, այո, կան, բայց այս պայմաններով էլ փորձելու են գնալ ու մասնակցել ընտրություններին։ «Կարծում եմ՝ Առուշանյանի ապրածն ու արածը բավական է, որ ժողովուրդը նորից իր վստահության քվեն տա հենց այս թիմին», - ասել է Գորիսի քաղաքապետի պաշտպանը։ Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |