Արսեն Ղուկասյան․ Սգացող ծնողները «սև տոնակատարություն» կբերեն ձեր գլխին![]() 8 սեպտեմբերի 2021 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարություն կատարելու կառավարության որոշմանը, ասել է, որ չի կարելի այդպես արհամարհել, այս տեսակի վիրավորանք հասցնել մարդկանց։ «Կառավարություն, եթե պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել և դա նշվում է զոհերի հիշատակին, ուրեմն լավ իմացեք՝ սգացող ծնողները «սև տոնակատարություն» կբերեն ձեր գլխին»,-ասել է նա։ «Ի՞նչ է նշանակում զոհերի հիշատակին։ Դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք»,-ասել է Ղուկասյանը՝ հիշելով օրեր առաջ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ փակ հանդիպումը, երբ նա ասել է, որ կիսում է ծնողների ցավը։ «Ծնողների ցավը կիսող տղեն գնում կլուբներում տժժո՞ւմ ա»,- ասել է Ղուկասյանը՝ նկատի ունենալով համացանցում հայտնված կադրերը Սիմոնյանի Հունաստանում անցկացրած հանգստից։ «Տղերքի տարին չտված սաղ օրը կայֆերի մեջ եք: Ինչի՞ վրա եք ուրախանում, ծնողների արցունքի վրա եք ուրախանո՞ւմ»,-ասել է նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թեև տրամրադրությունը տոնական չէ, սակայն, որոշում է կայացվել և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «մասշտաբային և գունագեղ միջոցառում է լինելու»։ «Դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», - ասել է Փաշինյանը: Փաշինյանն ասել է, որ ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ ձևով նշվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |