Beeline-ում բջջային ինտերնետն արդեն անսահմանափակ է![]() 8 սեպտեմբերի 2021 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Beeline-ում բջջային ինտերնետն արդեն անսահմանափակ է. • Beeline-ը հզորացրել է BeeFree սակագնային փաթեթները: • Ընկերությունը «ազատում» է բջջային ինտերնետը, վերադարձնելով բոլորի կողմից այդքան սպասված անսահմանափակ ինտերնետով փաթեթները: • Unlimit ինտերնետ ու անվերջ շփում՝ սկսած 4900 դրամից: Team Telecom Armenia-ն (Beeline) բարելավում է BeeFree սակագնային փաթեթները, առաջարկելով անսահմանափակ բջջային ինտերնետ: Փաթեթները նախատեսված են ակտիվ և ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը և ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ: Նոր BeeFree 4900 և բարձր սակագնային փաթեթներում բաժանորդները կստանան իսկապես անսահմանափակ ինտերնետ, իսկ BeeFree 1900 և BeeFree 2900 փաթեթներում զգալիորեն ավելացել է ներառված ինտերնետի ծավալը և պահպանվել է սիրված ինտերնետ հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորությունը: Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Բաժանորդների բազմաթիվ ցանկությունները, ինչպես նաև բջջային ցանցի տեխնիկական բարելավումները, որոնք մենք վերջերս կատարել ենք, թույլ են տալիս մեր հաճախորդներին առաջարկել իսկապես անսահմանափակ ինտերնետ: Ուրախ ենք մեր բաժանորդներին տալ իրական ազատություն ինտերնետում` մեր ժամանակակից, վերազինված 4G+ բջջային ցանցի հիման վրա»: BeeFree սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |