Արարատի մարզի խաղողագործները բեռնատարներով փակել են մայրուղին

Արարատի մարզի խաղողագործները բեռնատարներով փակել են մայրուղին

PanARMENIAN.Net - Արարատի մարզի խաղողագործներն փակել են մայրաքաղաք տանող մայրուղին, տեղեկացնում է Aysor.am-ը։

Գյուղացիները պահաջում են կառավարությունից լուծել խաղողի մթերման խնդիրը: Ճանապարհը փակելու համար նրանք օգտագործում են բեռնատար մեքենաներ: Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել:

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարը կառավարության նիստում զեկուցել էր, որ ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և ակնկալվում է, որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի լինի: Փոխվարչապետ Պապիկյանը կարևորել է պատկան գերատեսչությունների ամենօրյա աշխատանքը՝ մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու և վերահսկելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---