Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը 9 սեպտեմբերի 2021 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարության մեջ։ Բևեռը բոլորին հանրահավաք-երթի է հրավիրում, որը հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ին կմեկնարկի Ազատության հրապարակից։ «Պահի ընտրությունը պայմանավորված է այն հրամայականով, որ հայ ազգը պետք է ամեն կերպով խափանի դավաճանական ռեժիմի ձեռքով առաջիկա ամիսների ընթացքում պետականակործան փաստաթղթերի կնքումն ու իրագործումը` ի վերջո նպատակ դնելով հեռացնելու ռեժիմին և կազմավորելու ազգային անցումային կառավարություն։ Պայքարին մասնակցող մեր հայրենակիցներին կոչ ենք անում նկատի առնել, որ ընթացքը լինելու է բարդ, դժվարին և համեմատաբար երկարատև, ուստի անհրաժեշտ է լինել տոկուն և համբերատար։ Համոզված ենք, որ մեր համախմբված պայքարի շնորհիվ Հայաստանը հաղթահարելու է լինել-չլինելու ներկայիս մարտահրավերը և վերածնվելու է որպես քաղաքակիրթ երկրների ընտանիքի լիիրավ ու արժանապատիվ անդամ»,-ասվում է հայտարարության մեջ։ Ազգային ժողովրդական բևեռը ձևավորվել է 2020 թվականի մայիսին, հիմնադիրներից են Կանադայում ՀՀ նախկին արտաարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, «Սասնա ծռերի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |