Սաուդյան Արաբիայում միանգամից մոտ 300 պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի համար![]() 9 սեպտեմբերի 2021 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում միանգամից 282 պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի համար։ Նրանց մեղադրում են նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիքներ կատարելու մեջ։ Ձերբակալվածների թվում են ինչպես Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ, այնպես էլ այդ երկրում ապրող օտարերկրացիներ։ Ի սկզբանե գործով անցնում էր 748 մարդ, գրում է Kommersant-ը։ Ձերբակալվածների թվում են պաշտպանության նախարարության, ներքին գործերի, առողջապահության, արդարադատության, կրթության, տրանսպորտի, շրջակա միջավայրի նախարարությունների և այլ գերատեսչությունների պաշտոնյաներ։ Ձերբակալվածներ կան Կոռուպցիայի դեմ պայքարի և վերահսկման վարչությունից։ 2020-ի մարտին Սաուդյան Արաբիայի իշխանությունները 298 մարդ էին ձերբակալել կոռուպցիայի, փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։ Ձերբակալվածների թվում 8 սպա կար, այդ թվում՝ 1 գեներալ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |