Արոնյանը Champions Showdown-ում պարտվել է Կասպարովին10 սեպտեմբերի 2021 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown արագ շախմատի մրցաշարում պարտվել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին: Վեց տուրից հետո Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանը 2.5 միավոր ունի, գրում է Sputnik Արմենիան։ Առաջին օրն Արոնյանը պարտվել է Պյոտր Սվիդլերին, հաղթել Հիկարու Նակամուրային ու ոչ ոքի խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկրորդ օրը Արոնյանը զիջել է Կասպարովին և ոչ ոքի խաղացել Ուեսլի Սոյի (ԱՄՆ) և Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ: Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Սեմ Շենկլանդը, Հիկարու Նակամուրան, Լենյեր Դոմինգեսը, ռուս Պյոտր Սվիդլերը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150,000 դոլար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |