Կառուցապատողը ծառեր է ջարդել Ֆիզգորոդոկում10 սեպտեմբերի 2021 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Կառուցապատող «Ռատկո» ՍՊԸ-ն ծառեր է տապալել Ֆիզգորոդոկում։ Այդ մասին ահազանգել են գիտավանի բնակիչները ֆեյսբուքյան էջում։ «Հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը։ Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապա՛ղ»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի ուշ Ֆիզգորոդոկի բնակիչները բանավոր հավաստիացում են ստացել, որ աշխատանքները կասեցվել են, «սակայն մինչ այս պահը պատկան մարմինները չեն կարողանում հստակ հրահանգ ներկայացնել՝ կասեցնելու ապօրինի աշխատանքները»։ Ֆիզիկայի ինստիտուտին հարող և որպես «Ֆիզգորոդոկ» հայտնի թաղամասի բնակիչները բողոքում են ավանում բարձրահարկ շենքի կառուցման դեմ։ Վերջիններս պնդում են, որ ավանում բարձրահարկ բազմաբնակարան շենքի կառուցումն ապօրինի է։ Բողոքի ակցիաների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |