Կարո Մուրատ. Արթուր Աբրահամի հետ ես հիանալի հարաբերություններ ունեմ20 մարտի 2009 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրատն ու նրանց եղբայրներ Հովհաննեսն ու Կոկոն Գերմանիայից օրերս այցելել էին Հայաստան: Բռնցքամարտիկները Հայաստանում չէին եղել 1995թ. ի վեր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա: Այդ առիթով կազմակերպված մամլո ասուլիսում Եվրոպայի չեմպիոն Կարո Մուրատը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին, պատմեց IBF վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ իր փոխհարաբերությունների մասին, ինչպես նաեւ իր կարծիքն է հայտնել ամերիկացի Լահուն Սայմոնի հետ Արթուրի մենամարտի մասին: «Մենք Արթուրի հետ հաճախ ենք տեսնվում, քանի որ մեր ընդհանուր փրոմոութերը «Zauerland Event»-ն է, իսկ մարզիչը` Ուլի Վեգները: Ավելի վաղ Արթուրի հետ միասին ենք մարզվել, այժմ ամեն մեկն առանձին է պարապում: Սակայն դա չի խանգարում մեզ ընկերներ մնալ: Արթուրից նրա երկրպագուներն արդեն յուրաքանչյուր մարտում նոկաուտի են սպասում: Արթուրն իր վերջին հաճախակի դարձած նոկաուտներով է սովորեցրել դրան: Գուցե շատերը Արթուրի մարտը Սայմոնի հետ այնքան էլ գրավիչ ու տեսարժան չեն համարում, սակայն ես այդպես չեմ կարծում` դա լավ մենամարտ էր, չնայած որ Արթուրի առավելությունը զգացվում էր ողջ մենամարտի ընթացքում»,-ասել է նա: Կարոն, խոսելով Գերմանիայում հանդես եկող հայ բռնցքամարտիկների մասին, նշեց նաեւ աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանին: «Ես նաեւ շատ լավ հարաբերություններում եմ Սյուզի Քենտիկյանի հետ եւ հաճախ եմ շփվում նրա հետ: Ճիշտ է, չնայած նրա հրավերին, ինձ դեռեւս չի հաջողվել ներկա լինել նրա մենամարտերին, սակայն, միայն այն պատճառով, որ իմ մարզումների ժամանակը համընկնում էր նրա մենամարտերի հետ»,-հավելել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |