Քոչարյանին Մոսկվա են հրավիրել որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար![]() 11 սեպտեմբերի 2021 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից այցելելու Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «Սիրով ընդունել ենք հրավերը, և արդեն գալիք շաբաթվա վերջին Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,– ասել է նա։ Միկոյանը վստահեցրել է, որ այդ հանդիպումների անցկացումը կարևոր նշանակություն ունի ինչպես երկու քաղաքական միավորների միջև կառուցողական երկխոսության, այնպես էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեքստում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |