Մակունցը կոնգրեսական Սփիրին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Մակունցը կոնգրեսական Սփիրին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

Մակունցն ընդգծել է 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվել է օգոստոսի 2-ին։ Նա նշանակվել է 4 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---