Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Արցախի դպրոցների մոտ 300 աշակերտի13 սեպտեմբերի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Արցախի դպրոցների մոտ 300 աշակերտի։ Ակցիան իրականացվել է Բարեգործական հիմնադրամների «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ։ Ռուս զինծառայողները բարեգործների խնդրանքով բեռը ռազմական տրանսպորտով հասցրել են Հայաստանից։ «Բեռնել ենք հեռավոր բնակավայրերի դպրոցների, մանկապարտեզների համար նախատեսված պլաստիկե տարաները, որոնք նախատեսված են անխափան ջրամատակարարման համար։Բեռն արդեն հասցվել է։ Այսօր արդեն որոշվել են այն հաստատությունները, որոնք ստանալու են դրանք։ Այդ բակերը կտրամարվեն, կլցվեն և կմիացվեն պոմպակայանների համակարգին»,-ասել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։ Ռուս խաղաղապահները խմելու ջրի համար նախատեսված 3 և 5 տոննայանոց տարաները փոխանցել են Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշենք բնակավայրերի դպրոցներին, գրում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամաբ 14 այդպիսի տարա կտրամադրվի շփման գծին մոտ գտնվող բնակավայրերի դպրոցներին։ Ավելի վաղ ռուս խաղաղապահները ջրատար մեքենաներով ավելի քան 200 տոննա խմելու ջրով են ապահվոել Ստեփանակերտի բնակիչներին։ 44-օրյա պատերազմից հետո Արցախում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել որոշ բնակավայրերում, ինչպես, օրինակ, Ստեփանակերտում բնակչության ավելացման, այնպես էլ արտեզիան հորերի ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում մնալու պատճառով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |