ԱԺ-ում «Արցախ» անվամբ հանձնաժողով չի ձևավորել` ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը![]() 13 սեպտեմբերի 2021 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 30 կողմ և 0 դեմ ձայներով մերժել է ԱԺ հանձնաժողովն անվանափոխելու և Արցախ բառն ավելացնելու նախագիծը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Մինչ քվեարկությունը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել էր, որ Հայաստանի և Արցախի միջև ստեղծված միջխորհրդարանական հանձնաժողովի իրավասության մեջ արդեն ընդգրկված են առաջարկվող գործառույթները և նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, որ ողջամիտ կասկած է առաջանում, որ ՔՊ-ն ցանկանում է Արցախից վերջնականապես հրաժարվել։ Նա նշել է, որ ՀՀ և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ոչ մի նիստ չի անցկացվել։ Ավելի վաղ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն էր մերժել «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր անվանափոխել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը՝ ավելացնելով Արցախ բառը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |